Քաղաքական09:07, 05 Մարտ 2014
Վեդաթ Բիլգին. «Ստալինը Ղրիմը զտեց թուրքերից»

Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները և իրար հետևող զարգացումները
թուրքական մամուլի ուշադրության օրակարգում են: Բազմաթիվ հրապարակումներով փորձ է
արվում շեշտադրել Ղրիմի և թուրքերի պատմական առնչությունները և Ղրիմի ճակատագրով
Անկարայի ներկայիս մտահոգությունը:
Թուրքական «Աքշամ» օրաթերթի սյունակագիրներից Վեդաթ Բիլգինը «Ղրիմում թուրք լինելը» վերտառությամբ իր հոդվածում պատմական ակնարկ է անում և «ձեռքի հետ» ռուսներին մեղավոր դիտում Ղրիմի մահմեդական բնակչությանը ցեղասպանության ենթարկելու մեջ: Նշելով, որ 1784-ից հետո, երբ ռուսները տիրացան մինչև այդ Օսմանյան կայսրության մաս կազմող Ղրիմին, սկսեցին հալածել ու աքսորել տեղի թուրք բնակչությանը: Հոդվածագրի բնորոշմամբ` ռուսական ներխուժումը Ղրիմ իսկական կրակ ու պատիժ եղավ տեղի թուրք բնակչության գլխին:
«Հատկապես ստալինյան բռնապետության տարիներին Ղրիմի ռուսականացման քաղաքականությունը պատճառ եղավ, որ Ղրիմը զտվի թուրքերից»,- գրում է հեղինակը` հավելելով, որ հիմա էլ Ռուսաստանը փորձում է հասնել Ուկրաինայի տարածքայի ամբողջականության տրոհմանը և Ղրիմը միացնել իրեն: Բիլգինն ընդգծում է Ղրիմում ռուսների ունեցած դեմոգրաֆիական առավելությունը, որը ստալինյան քաղաքականության արդյունք է: Ըստ հեղինակի տվյալների` այժմ Ղրիմում ռուսական վտանգին դեմ հանդիման ապրում է 300.000 հազար թուրք, իսկ աշխարհի տարբեր երկրներում ապրում է շուրջ 1 մլն ղրիմցի թուրք: Թուրք վերլուծաբանը համոզված է, որ եթե Ռուսաստանն իր այդ քայլով նոր սառը պատերազմի հավանականություն է ստեղծում: Ողջունելով Թուրքիայի արտգործնախարարի անհապաղ արձագանքը Ղրիմի հարցին` Բիլգինը հույս է հայտնում, որ Արևմուտքը թույլ չի տա, որպեսզի Ղրիմն անջատվի Ուկրաինայից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |