• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:40, 06 Մարտ 2014

Էրդողանի հեռախոսազրույցի նոր ձայնագրություն է հայտնվել համացանցում

Էրդողանի հեռախոսազրույցի նոր ձայնագրություն է հայտնվել համացանցում

Թուրքիայում վերջին մեկ ամսվա ընթացքում  համացանցում հայտնվեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերագրվող  հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին և բողոքի պատճառ դարձան:

Օրերս համացանցում հայտնվել է ևս մեկ ձայնագրություն, որը նույնպես վերագրվում է Թուրքիայի կառավարության ղեկավարն: Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Էրդողանի զրուցակիցն այս անգամ Արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինն է (պաշտոնավարման ժամկետ` 2011-2013թթ.):

Խոսակցությունն ընթանում է Թուրքիայի Պետխորհրդի (բարձրագույն դատական ատյան) ընտրությունների շուրջ: Էրդողանն Սադուլլահ Էրգինց հարցուփորձ է անում Պետխորհրդի անդամ Նևզատ Օզգյուրի մասին: Մեկուկես րոպե տևած խոսակցությունից հետո Էրդողանը նախարարից պահանջում է, որպեսզի կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող պաշտոնը զբաղեցնող անձը  շարունակի իր պաշտոնավարությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին թուրքական մամուլում  հայտնվել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և որդու՝ Բիլալ Էրդողանի  գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին՝ այն օրը, երբ Թուրքիայում իրականացվել էր հակակոռուպցիոն խոշոր օպերացիա: Հեռախոսազրույցում Էրդողանը որդուն տեղեկացնում է, որ խուզարկություններ են տեղի ունենում և հրահանգում տանից փողերը տեղափոխել այլ տեղ` ի պահ: Այդ բացահայտումից օրեր անց համցանցում հայտնվեց 2-րդ ձայնագրությունը, որտեղ Էրդողանը որդու հետ քննարկում է Սըթքի Այան անունով մի գործարարից 10 միլիոն դոլար կաշառք վերցնելու թեման:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}