• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:57, 10 Մարտ 2014

Դավութօղլու. «Անկարայից պատվիրակություն ենք ուղարկելու Ղրիմ»

Դավութօղլու. «Անկարայից պատվիրակություն ենք ուղարկելու Ղրիմ»

Ղրիմի ինքնավար մարզի խորհրդարանի ընդունած ինքնավարության կարգավիճակի մասին մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու մասին որոշումը խորապես մտահոգել է պաշտոնական Անկարային: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքմենստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերություն ունի: Եվրասիական տարածաշրջանում տարածքային ամբողջականության թեմայով նոր քննարկումների ի հայտ գալը սպառնալիքներ է ստեղծում: Ուկրաինայի տրոհումը կարող է մեծ խռովությունների պատճառ դառնալ և անկայունություն հրահրել հատկապես սևծովյան ավազանում»:

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար ամենից կարևորը Ղրիմի իրենց եղբայրների ապագայի հարցն է: Պատմել է, որ իրենք այդ ուղղությամբ արդեն տևական ժամանակ ակտիվ աշխատանքներ են տանում: 

«Մեր գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներն Օդեսայից անցել են Ղրիմ ու հանդիպում են տեղի իշխանավորների հետ: Մի պատվիրակություն էլ պատրաստվուն ենք Անկարայից ուղարկել»:

Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրելու է Ղրիմում էթնիկ բախումները կանխելու համար: Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիան եղել է ու կլինի վճռական և այդ նպատակին է շարունակում ծառայեցնել իր դիվանագիտական ներուժը:

Դավութօղլուն պատմել է անցած շաբաթ Ուկրաինայում անցկացրած իր մի շարք հանդիպումների և քննարկված հարցերի մասին:  Ըստ նրա` օրակարգում դրված հարցերից սկզբունքային են եղել հատկապես երկուսը`

1. Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում

2. Կիևում այնպիսի կառավարության ձևավորում, որտեղ ներկայացված կլինեն էթնիկ ու կրոնական բոլոր խմբերը:

«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է և հստակ. Ղրիմը, որպես Ուկրաինայի մի մաս, պահպանելով իր ինքնավար լիազորությունները, պետք է մնա էթնիկ խմբերի խաղաղ համակեցության թերակղզի»,- հստակեցրել է Դավութօղլուն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}