• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:43, 11 Մարտ 2014

Էրդողանին վերագրվող հերթական սկանդալային ձայնագրությունը

Էրդողանին վերագրվող հերթական սկանդալային ձայնագրությունը

Համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցի հերթական սկանդալային ձայնագրությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` նշելով, որ Էրդողանը պարզվում է կոռուպցիան կոծկելու նպատակով ճնշում է գործադրել «NTV» հեռուստաալիքի վրա:

Ձայնագրությունը կազմված է երկու մասից, առաջինում, ըստ պնդումների, Էրդողանը խոսում է իր գլխավոր խորհրդական Յալչըն Աքդողանի հետ: Վերջինս տեղեկացնում է, որ NTV-ի ղեկավարները տրամադրված չեն եթեր Էրդողանի խորհրդական Յըղըթ Բուլութին:

Հաջորդ ձայնագրությունում Էրդողանի ենթադրյալ զրուցակիցը «Դողուշ գրուպ»-ի ղեկավար Ֆերիթ Շահենքն է: Էրդողանը նրան ներկայացնում է եղելությունը և ակնկալում Շահենքի միջամտությունը հարցին:

«Արդյունքում 2013-ի դեկտեմբերի 21-ին Յըղըթ Բուլութ հրավեր է ստանում և հյուրընկալվում NTV-ի հեռուստահաղորդումներից մեկին»,- տեղեկացնում է «Ջումհուրիյեթ»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցների ձայնագրությունները, որտեղ վերջիններս խոսում են առանձնատներում պահած խոշոր չափի գումարներն այլ ապահով վայրեր տեղափոխելու, ինչպես նաև մի գործարարից կաշառք ստանալու մասին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}