• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:45, 11 Մարտ 2014

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կանադայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը:


Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` մասնավորապես ասել է. «Ամենամեծ վիարվորանքն ու անհարգանքը որ կարելի է հասցնել որևէ հասարակության, դա այդ երկրի մարդկանց չգործած ցեղասպանության մեջ մեղադրելն է: Թուրքիան նմանատիպ մեղադրանքների է արժանացել և ցավոք մեղադրանքների համար խորհրդարանները որպես գործիք են օգտագործվում:  Մինչև այսօր որ խորհրդարանի նախագահի հետ էլ որ խոսել եմ, նրանց հետ համաձայնության ենք եկել, որ պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որոշում կայացնել խորհրդարանների պարտականությունը չէ: Ինչո՞ւ պետք է խորհրդարանները խառնվեն այն հարցերին, որտեղ իրենք անելիք չունեն ու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխարեն, խոչընդոտեն դրանց: Պատմական իրադարձությունների վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն պատմաբաններն ու մտավորակնները: 2003 թվականից մինչև այսօր թուրք- կանադական հարաբերություններում մի «կաղ» կողմ կա:  Ձեր խորհրդարանի ընդունած որոշումը մեզ տխրեցրեց»:
Թուրքիայի խոհրդարանի նախագահը հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանության իրագործման փաստը ասել է. «Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ : Մենք հանցագործություն չենք գործել»:

Ըստ աղբյուրի` Կանադայի Համայնքների Պալատի խոսնակը ասել է, որ հասկանում է հարցի կարևորությունը և դրական գնահատել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի կոչը:

2004 թվականի ապրիլի 21-ին Կանադայի Խորհրդարանի Համայնքների պալատը ձայների 153 կողմ եւ 68 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սրանով իսկ ամբողջացավ Կանադայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար իրավական ճանաչումը, քանի որ դեռևս 2002 հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Ընդունված բանաձևն ամրագրում է. «/Համայնքների/ պալատը ճանաչում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը և դատապարտում այն` որպես մարդկության դեմ կատարած ոճրագործություն»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}