Տարածաշրջան07:43, 11 Մարտ 2014
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը Բաքվում է

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ
Հուլուսի Աքարը այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Թուրք գեներալը
հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Զաքիր
Հասանովի հետ: Կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև եղած բարեկամական և
եղբայրական հարաբերությունները և դրանց շրջանակներում հետագա զարգացումն
ապահովելու վճռականություն է ընդգծվել: Քննարկումների օրակարգում եղել են
Թուրքիա-Ադրբեջան ռազմական կապերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ
թեմաներ ևս:
Տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությանն անդրադառնալիս` ադրբեջանցի նախարարը նշել է, թե Հայաստանը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի խաղաղության համար և կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը միջազգայի իրավունքի նորմերի համաձայն:
Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` թուրք գեներալը, շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր գործընկեր են, վստահություն է հայտնել, որ հարաբերությունների ջերմությունը կշարունակվի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |