• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:57, 12 Մարտ 2014

Թուրքիայում բանտից ազատ է արձակվել հերթական հակահայ գործիչը

 Թուրքիայում բանտից ազատ է արձակվել հերթական հակահայ գործիչը

Թուրքական դատարանի որոշմամբ արդարացման վճիռ է կայացվել «Էրգենեքոն»-ի քրգործով ազատազրկված հերթական դատապարտյալների նկատմամբ: Վերջին օրերին ազատ արձակվածների թիվն արդեն գերազանցում է երեք տասնյակը:

Ըստ` թուրքական «Հյուրրիյեթ» պարբերակականի` Ստամբուլի դատարանի կայացրած վճռով այժմ ազատ են արձակվել 2013-ին ցմահ ազատազրկման դատապարտված  բրիգադի պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը:

Նրա հետ միասին ազատ են արձակվել նույն քրգործով դատապարտված մեկ այլ գեներալ Լևենթ Էրսյոզը, գնդապետ Ֆուաթ Սելվին և իրավաբ Սերդար Օզթուրքը: Ազատ արձակումից հետո, սակայնմ նրանց արգելված է մեկնել այլ երկիր: Նրանք լինելու են իրավապահների հսկողության ներքո:

70-ամյա -Վելի Քյուչուքը նախկինում հրամանատարական կարևոր պաշտոններ է զբաղեցրել Էդիրնեի, Վանի, Էսքիշեհիրի, Քոջաելիի և Հաթայի ժանդարմերիայում, իսկ գեներալի զինվորական կոչում ստանալուց հետո (1996թ.) ծառայության է անցել Գիրեսունի ժանդարմերիական ուժերում: Նա ձերբակալվել էր 2008 թվականի հունվարի 22-ին «Էրգենեքոն»-ի դեմ իրականացված օպերացիայի արդյունքում: Վելի Քյուչուքը մեղադրվում էր ժողովրդին խռովությունների հրահրելու և Թուրքիայում իշխանության բռնազավթում պլանավորած «Էրգենեքոն» հանցավոր խմբավորման ստեղծման գործում մասնակցություն ունենալու մեջ:

Քյուչուքը հայտնի է որպես ընդգծված հակահայ գործիչ: Թուրքական մամուլի որոշ հրապարակումներում նրան մինչևանգամ վերագրվել է հայկական ծագում: Հայտնի է, որ Քյուչուքը շատ լավ տիրապետում է հայերենին: Նրա անունը կապվում է պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքին հալածանքների ենթարկելու և սպանությունը կազմակերպելու պատմության հետ: Մասնավորապես Քյուչուքը մեղադրվում էր Տրապիզոնի ժանդարմերիայի կայազորի հրամանատար գնդապետ Ալի Օզին Դինքին սպանելու հրաման տալու մեջ: Ի պատասխան իրեն հասցեագրված այդ մեղադրանքներին` Քյուչուքը դատարանի դահլիճում ասել էր. «Անձամբ չեմ ճանաչել Հրանտ Դինքին, նրա հետ ուղղակի կամ միջնորդի միջոցով որևէ հանդիպում չեմ ունեցել: Ես նրան չեմ սիրել: Սիրելու պարտավորություն էլ չունեի: Սակայն սպանությանը հավանություն չեմ տալիս»:

Տեղեկություններ կան այն մասին, որ Վելի Քյուչուքը հեռախոսով սպառնացել է Դինքին: Այդ մասին Դինքը պատմել էր Թաներ Աքչամին` ասելով. «Առ այսօր նման սպառնալիքներին ուշադրություն չէի դարձնում, բայց սպառնացողը եթե Վելի Քյուչուքն է, ապա կնշանակի դրանք չափազանց լուրջ են»:

Հիշեցնենք, որ նախօրեին ազատ էր արձակվել ևս մեկ հակահայ թուրք գործիչ, Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը: Նա տարիներ առաջ Շվեյցրարիայում հրապարակայնորեն ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և դրա համար դատապարտվել շվեյցարական դատարանի կողմից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}