Քաղաքական08:55, 13 Մարտ 2014
Թուրքական հանրային հեռուստաալիքը նախընտրական եթերաժամի 90%-հատկացրել է իշխող կուսակցությանը

Թուրքական հանրային «TRT» հեռուստաալիքը խախտել է Բարձրագույն ընտրական խորհրդի` բոլոր կուսակցություններին անկողմնակալ և հավասար եթերի հնրավորություն ընձեռնելու որոշումը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) հատկացրել է ավելի շատ եթերաժամ, քան ընդդիմադիր կուսակցություններին:
Թուրքիայի
Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից անցկացված
մոնիթորինգի հիման վրա կազմվել է զեկույց, ըստ որի` պարզվել է, որ «TRT»
հեռուստաալիքը փետրվարի 22-ից մարտի 2 –ը ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար հատկացված եթերաժամից
իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» հատկացրել է 13 ժամ 32 րոպե իսկ
ընդդիմադիր կուսակցություններին` 2 ժամ 45 րոպե:
Այսպիսով, եթերաժամի 89.52%-ը հատկացվել է ԱԶԿ-ին, 5.29% (48 րոպե), «Ազգայնական
շարժում կուսակցությանը»` 4.96% (45 րոպե),
«Ժողովրդահանրապետական կուսակցությանը»(ԺՀԿ-CHP) 0.22% (2 րոպե) քրդական
«Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP-ԽԺԿ) կուսակցությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |