Տարածաշրջան12:32, 13 Մարտ 2014
Ստամբուլում դրությունը լարված է. CNNTurk

Ստամբուլի Օքմեյդան հրապարակում դարձյալ բազմություն է հավաքվում: «Սի Էն
Էն թուրք» լրատվականի տեղեկացմամբ` դրությունը խիստ լարված է: Հարյուրավոր
քաղաքացիներ հավաքվել են դեպքի վայրում, որտեղ երեկ երեկոյան սպանվել էր Բերքին
Էլվանի հուղարկավորությանը մասնակցող ցուցարարներից 22-ամյա Բուրաք Ջան
Քարամանօղլուն:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Քարամանօղլուն սպանությունը տեղի չի ունեցել ոստիկանների հետ բախումների ժամանակ: Դատաբժշկական փորձաքննության արդյուքնների համաձայն` Քարամանօղլուն մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Օքմեյդանում հավաքված քաղաքացիներին ոստիկանությունը թույլ չի տալիս երթ իրականացնել: Անվտանգության նկատառումներով հարակից փողոցներն ու նրբանցնքերը փակվել են ոստիկանների կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |