Քաղաքական08:00, 14 Մարտ 2014
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Շվեյցարիայի որոշմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Շվեյցարիայի՝ Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը Գերագույն պալատում բողոքարկելու որոշմանը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական «Աշխատավորական» կուսակցության
նախագահ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի: Ըստ Եվրադատարանի որոշման՝ Շվեյցարիան
խախտել էր Դողու Փերինչեքի ազատ արտահայտվելու
իրավունքը, երբ թուրք գործչին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Թուրքիայի արտաքին գերատեսչության գրավոր հայտարարության մեջ
նշվում է, որ ՄԻԵԴ-ի որոշումը խոսքի ազատության տեսանկյունից շատ կարևոր է:
Արտգործնախարարությունն ակնկալում է, որ Գերագույն պալատը ևս
կհաստատի, որ ժողորվդավարական հասարակության համար հիմնաքար խոսքի ազատությունը երաշխավորված
է:
Թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվական կայքը ներկայացրել է նաև
Եվրասիական հետազոտությունների կենտրոնի նախագահ, պաշտոնաթող դիվանագետ Ալև Քըլըչի
կարծիք ՄԻԵԴ- վճռի բողոքարկման վերաբերյալ:
Վերջինս նշել է, որ Շվեյցարիան բողոքարկել է Եվրադատարանի որոշումը հայկական լոբբիի ճնշման պատճառով:
Նա համոզմունք է հայտնել, որ Գերագույն պալատի որոշումը չի տարբերվի դատարանի որոշումից:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեյցարիայի կառավարությունը
որոշում էր կայացրել դիմել ՄԻԵԴ՝ Դողու Փերինչեքի
գործը Գերագույն պալատի
կողմից վերանայելու պահանջով: Շվեյցարիայի Համադաշնության հրապարակած
հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկելու
որոշումը կայացրել է երկրի
Արդարադատության նախարարությունը:
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել
է Դողու Փերինչեքի գործը բողոքարկելու մասին Շվեյցարիայի
որոշումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |