Տարածաշրջան08:12, 14 Մարտ 2014
Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են ցույցերն ու բախումները

2013 թվականի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած խոշորամասշտաբ հակակառավարական
ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից վիրավորված, այնուհետև 269 օր կոմայի մեջ
ընկած 15-ամյա Բերքին Էլվանի մահը լայն ժողովրդական հուզումների տեղիք է տվել:
Թուրքիայի մի շարք քաղաքներում դեռ շարունակվում են բողոքի ցույցերն ու երթերը
Էլվանի մահվան կապակցությամբ: Նշենք, որ այդ պատանին Գեզիի ցույցերի 6-րդ զոհը
դարձավ` ըստ պաշտոնական տվյալների:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` մարտի 13-ին երեկոյան Ադանայում, Իզմիրում և Հաթայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև: Զոհերի կամ հոսպիտալացված վիրավորների մասին տեղեկություն չի նշվում, կան միայն տասնյակ ձերբակալվածներ: Ակտիվիստները վանկարկել են հակակառավարական լոզունգներ, պահանջել իշխանությունների հրաժարականը: Թուրք ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ: Ուժի գործադրումից հետո գիշերը ոստիկանների հաջողվել է ցրել ցույցերը նշյալ քաղաքներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |