• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:19, 14 Մարտ 2014

Վանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Վանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Վանում տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և ադրբեջանցի ու իրանցի պաշտոնակիցներ Էլմար Մամեդյարովի ու Մոհամեդ Ջավադ Զարիֆի եռակողմ հանդիպումը:

Թուրքական«Հաբերլեր» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտին 3 նախարարները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Առաջինը ելույթով հանդես եկած Դավութօղլուն նշել է, որ հանդիպմանը քննարկել են 2014-2016թթ. ընդհանուր համագործակցության ծրագիրը, որն ,ըստ թուրք նախարարի, նախատեսում է առկա համագործակցության էլ ավելի խորացում: Դավութօղլուն նշել է նաև, որ Կովկասում ու Մերձավոր Արևելքում կան չլուծված խնդիրներ և պետք է տարածքային ամբողջականության ու փոխադարձ հարգանքի  հիման վրա տարածաշրջանում կայունություն ապահովվի:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ իր ելույթում խոսել է «ադրբեջանական» տարածքներից հայկական զինուժի դուրսբերման մասին, որն, ըստ նրա, կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում:

Իրանցի նախարարը ևս խոսել է եռակողմ համագործակցության ծրագրի մասին՝ ինչպես նաև անդրադարձ կատարել ընդհանուր մուսուլմանական ժառանգությանը:

Հարցուպատասխանի ժամանակ Դավութօղլուն պատասխանել է նաև Ղրիմում տիրող իրավիճակի մասին իրեն ուղղված հարցին:

Թուրք նախարարը հայտնել է, որ այդ հարցում իրենք ակտիվ դիվանագիտություն են բանեցնում: Դավութօղլուն հայտարարել է նաև, որ իրենք կողմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը և հույս հայտնել, որ հարցի լուծումը կապահովվի բոլոր կողմերի խաղաղ ջանքերի միջոցով:

Ermeihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}