Քաղաքական08:15, 15 Մարտ 2014
Նյու Յորքի մետրոյի պատերին փակցված է Էրդողանի նկարը` «փնտրվում է» գրությամբ

Նյու- Յորքում մետրոյի
ամենաբանուկ կայարաններից մեկում` Թայմզ հրապարակի կայարանում, պատերին փակցված է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը` «փնտրվում է» գրությամբ:
Էրդողանի նկարի տակ գրված է, որ վերջինս փնտրվում է Բերքին Էլվան անունով 14-ամյա
պատանուն սպանելու համար և վարչապետի նկարի կողքին փակցված է Գեզիի դեպքերի
ժամանակ ստացած վնասվածքից մահացած Բերքին Էլվանի նկարը:
Հիշեցնենք, որ 15-ամյա Բերքին Էվլանը կոմայի մեջ էր ընկել Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառված գազային ատրճանակից հասցված ծանր վնասվածքի պատճառով: Նա 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մարտի 11-ին մահացել էր: Պատանու պահվան լուրը լսելուն պես հազարավոր թուրքերի երկրի տարբեր քաղաքներում փողոց են դուրս եկել և անցկացնում են հակակառավարական բողոքի ակցիաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |