Քաղաքական08:43, 17 Մարտ 2014
Էրդողանը հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ընդունել
է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուին:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հղում անելով կառավարությանը
մոտ կանգնած իր աղբյուրներին, հայտնում է, որ հանդիպման ընթացքում Քըրքըմօղլուն
Էրդողանին տեղեկություններ է փոխանցել Ղրիմում տեղի ունեցող վերջին իրադարձությունների
վերաբերյալ:
Էրդողանը իր հերթին, նշելով, որ Թուրքիային
անհանգստացնում է Ղրիմում տիրող լարված իրավիճակը, ասել է, որ իրենք մեծ ջանքեր են
գործադրում Ղրիմի թաթարների անվտանգությունն ապահովելու համար:
Վարչապետը հայտնել է նաև, որ Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության
պահպանման համար դիվանագիտական լայնածավալ գործունեություն է իրականացնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |