• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:53, 17 Մարտ 2014

Թուրքիան անօրինական և անընդունելի է համարում Ղրիմի հանրաքվեն

Թուրքիան անօրինական և անընդունելի է համարում Ղրիմի հանրաքվեն

Անկարա մեկնած Ղրիմի թաթարների խորհրդարանի (մեջլիս) նախկին նախագահ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Քըրըմօղլուն Դավութօղլուի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: «Սի էն էն թուրք» լրատվական ծառայության տղեկացմամբ` Թուրքիան արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի ու անօրինական է համարում Ղրիմի հետագա կարգավիճակի վերաբերյալ մարտի 16-ին անցկացված հանրաքվեն:

Թուրքիայի արտգործնախարարը հստակ շարադրել է Անկարայի դիրքորոշումը. «Ղրիմի հանրաքվեն ոչ այլ ինչ էր, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում: Այն ոչ մի կապ չունի միջազգային իրավական նորմերի հետ, այդ պատճառով էլ անընդունելի է»:

Դավութօղլուն հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները նոր ցնցումների և լարումների տեղիք չեն տա ու խնդիրը կլուծվի սահմանադրական բարեփոխումների ճանապարհով` պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Դավութօղլուն հավելյալ նշել է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական ակտիվ ջանքեր գործադրել խնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու համար, այլապես, ըստ նրա, ղրիմյան իրադարձությունները կարող են դոմինոյի էֆեկտով ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա:

Ղրիմի թաթարների ազդեցիկ գործիչներից Քըրըմօղլուն էլ, միակարծիք լինելով Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ, տեղեկացրել է, որ ղրիմի թաթարները (էթնիկ թուրքեր) բոյկոտել են հանրահավաքը և կողմ արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:  Նաև նշել է, որ եթե անգամ իրենք մասնակցեին հանրաքվեին, ապա միևնույն է, դրանից արդյունքները չէին փոխվի, քանի որ Ռուսաստանի կողմից նախապես մշակցված սցենար կար, որն էլ իրականացվել է:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}