• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:57, 17 Մարտ 2014

Թուրքիան իր պետական ծառայողներին 3-4 անգամ ավելի քիչ է վարձատրում, քան Եվրոպան

Թուրքիան իր պետական ծառայողներին 3-4 անգամ ավելի քիչ է վարձատրում, քան Եվրոպան

Թուրքական «Միլլիյեթի» հոդվածագիրն իր  «Թուրքիայում ու Եվրոպայում պետական ծառայողների քանակը, նրանց ստացած աշխատավարձը» հոդվածում համեմատականներ է անցկացրել Թուրքիայում և Եվրոպայում պետական ծառայողների քանակի տոկոսային հարաբերությունների ու վարձատրությունների միջև:

Հոդվածի հեղինակ Մեսութ Քարիփը, ով նախկին պետական ծառայող է, ներկայացրել է այլ երկրների տվյալներ, ըստ որոնց Ֆիլանդիայում պետական ծառայող է ամեն 10-րդը, Կանադայում՝ ամեն 12-րդը, ԱՄՆ-ում և Հունգարիայում՝ 13-րդը, Իռլանդիայում՝ 14-րդը, Գերմանիայում ու Հոլանդիայում՝ 19-րդը, Իսպանիայում ու Իտալիայում՝ ամեն 25-րդը: Թուրքիայում պետական ծառայող է հանդիսանում միայն ամեն 30-րդը: Թուրքիայում այժմ կա 2.766.000 պետական ծառայող, որոնց 42%-ն աշխատանքի է ընդունվել վերջին 12 տարիների ընթացքում: Աձնակազմի առումով ամենամեծ աճը գրանցվել է 2012-ին, երբ պետական ծառայության է ընդունվել շուրջ 270.000 մարդ: 

Քարիփը տարբեր համեմատություններով ցույց տալով, որ Թուրքիայում ծառայողների թիվը տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ է քան եվրոպական երկրներում, անցնում է վարձատրությունների համեմատությանը: Թուրքիայում պետական ծառայողի միջին աշխատավարձը հասնում է 683 եվրոի, իսկ ավելի շատ պետական ծառայող ունեցող Եվրոպան վճարում է միջինը մինչև 3000 եվրո: Ըստ Քարիփի՝ աշխատավարձի քառակի տարբերությունը լուրջ մտածելու տեղիք է տալիս:

Վերջում անդրադառնում է թոշակի գնացած ծառայողներին: Քարիփի խոսքերով հանգստի գնացած Եվրոպացի ծառայողները կարողանում են մակամսյա արքայական հանգիստ վայելել Անթալիայում, իսկ թուրքերը արժանավայել ապրելու համար ստիպված են լինում որևէ գործ գտնել իրենց համար, ու դեռ աշխատավարձի 20 %-ն էլ ստիպված են լինում տալ Սոցիալական ապահովության վարչությանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}