Քաղաքական07:47, 18 Մարտ 2014
Պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ամենաբարձրաստիճան գյուլենականը` Էլնուր Ասլանովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է նախագահի աշխատակազմի
քաղաքական վերլուծության և տեղեկատվության բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը: Այս
մասին հայտնող թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը նշում է, որ Ասլանովը համարվում
է գյուլենական համայնքի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում: Նույն աղբյուրի
համաձայն` Թուրքիայում առկա «զուգահեռ պետություն»-ը, որի շարժիչ ուժը համարվում
են գյուլենականները, ներթափանցել է Ադրբեջանի պետական կառույցներ և կապեր հաստատել
պետական գործիչների ու պատգամավորների հետ:
Տեղեկություններ կան այն մասին, որ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովի միջոցով Թուրքիայի պաշտոնական շրջանակները կազմել և Ադրբեջանի կառավարությունն են ներկայացրել Իլհամ Ալիևի աշխատակազմում և կառավարությում առկա այն բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր կապեր ունեն գյուլենականների կամ նուրսիստների հետ: Այդ ցուցակում տեղ են գտել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարար Ինթիգամ Բաբաևի, Պատգամավորներ Ջեյհուն Օսմանլըի, Գանիրա Փաշաևայի, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևի անունները:
Նշենք, որ գյուլենական (նուրսիստների) շարժման առաջնորդն ամերիկաբնակ թուրք միլիադրատեր Ֆեթուլլահ Գյուլենն է, որը 1999-ից հալածանքների պատճառով հեռացել է Թուրքիայից: Մինչև վերջերս գյուլենական համայնքը համարվում էր Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) քաղաքական հենարանը: Այժմ Գյուլեն-Էրդողան հակասությունը հետզհետև Թուրքիային հանգեցրել է ներքաղաքական, ներիշխանական խոր ճգնաժամի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |