Տարածաշրջան14:07, 19 Մարտ 2014
Թուրքական Հաթայի նահանգապետն այցելել է երկրի միակ հայկական գյուղ

Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ջելալեթթին Լեքեսիզը նահանգի Սամանդաղ գավառի գավառապետ Սուլեյման Օզչաքըջըի և տեղական խորհրդարանի անդամների պատվիրակության հետ այցելել է Հըբըրբեյ և հայկական Վաքըֆլը գյուղերը: Թուրքական «Անայուրթ» էլեկտրոնային թերթի հաղորդմամբ՝ նահանգապետը պատվիրակության հետ հյուրընկալվել է հայկական Վաքըֆլըի հյուրատանը, որտեղ հանդիպել ու զրուցել է գյուղացիների հետ: Գյուղապետ Պերճ Քարթունի և հայկական համայնքի հիմնադրամի ղեկավար Ջեմ Չափարի հետ ողջույնի արարողություից հետո Հաթայի նահանգապետը խոսել է գյուղի հյուրատան վերականգնման մասին:
Նշենք, որ Վաքըֆլը գյուղը գտնվում է Թուրքիայի ամենահարավային նահանգի՝ Հաթայի Սամանդաղ շրջանում՝ թուրք-սիրիական սահմանի մոտ, Մուսա լեռան ստորոտին:
Վաքըֆլըն Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղն է: Գյուղում հայերի թիվը կազմում է մոտ 130 մարդ (35 ընտանիք), բնակվում է 1-ական քրդական և թուրքական ընտանիք (2007 թ):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |