Տարածաշրջան08:40, 21 Մարտ 2014
Twitter-ի արգելափակումով Թուրքիան հայտնվեց խոսքի անազատության երկրների ցուցակում

Սոցիալական մեդիայի հետ պայքարի մեջ մտած թուրքական իշխանություններն արդեն
անցան կոշտ միջոցների. մարտի 20-ի լույս 21-ի գիշերը «Twitter» միկրոբլոգի հասանելիությունն
արգելափակվեց Թուրքիայի տարածքում:
«Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը շտապում է արձանագրել, որ «Twitter»-ի արգելափակումով Թուրքիան հայտնվեց խոսքի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ թեև աշխարհի շատ երկրներ են պարբերաբար պայքարել սոցկայքերի դեմ, բայց ներկայումս սոցիալական կայքեր արգելափակող քիչ երկրները կան ու այդ քչերի մեջ արդեն իր տեղը զբաղեցրեց նաև Թուրքիան` Բուրմայի, Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության կողքին:
«Ազատության տուն» անկախ փորձագիտական կազմակերպության պատրաստած 2013թ. զեկույցում քննության է առնվել մի շարք պետությունների ազատության ինդեքսը ինտերնետ տիրույթում` մասնավորապես սոցցանցերում: Ըստ այդմ` «համեմատաբար ազատ» կատեգորիայում Թուրքիան 60 երկրերի մեջ զբաղեցրել է 38-րդ տեղը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |