• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:51, 22 Մարտ 2014

Թուրք նախարարը բնապահպան ակտիվիստներին կոչ է արել հետաքրքրվել Մեծամորի ատոմակայանով

Թուրք նախարարը բնապահպան ակտիվիստներին կոչ է արել հետաքրքրվել Մեծամորի ատոմակայանով

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը կոչով դիմել է բնապահպանական շարժման ակտիվիստներին, որոնք հայտնի են «գեզիականներ» անունով` Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանման համար մղված պայքարի կապակցությամբ:

Ըստ «Թուրքիյեգազեթեսի» կայքի` նախարարը գեզիականներին ասել է, եթե ցանկանում եք բարի գործ անել, ապա հետաքրքվեք Իգդիրից 30կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի հայկական ատոմակայանով: Յըլդըզը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող Մեծամորի ատոմակայանն արդեն հնացած է, մեծ ռիսկ է ներկայացնում Թուրքիայի համար, հետևաբար իրենք գործի են անցել` փակել տալու այդ ատոմակայանը:

Նշենք, որ հայկական կողմը քանիցս պարզաբանումներ է տվել Թուրքիայի հնչեցրած վտանգավորության կեղծ մտահոգությունների վերաբերյալ:  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող չափանիշներին: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հատուկ առաքելությունը խիստ լայնածավալ և բարդ ստուգումներ է անցկացրել, որի արդյունքներով` հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը դրական գնահատականի է արժանացել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ պաշտոնական Երևանը որոշել է ևս 10 տարով երկարաձգել միջուկային կայանի աշխատանքը՝ մինչև 2023 թվականը: 

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}