Տնտեսական07:38, 25 Մարտ 2014
Թուրքիան պարտավորվել է ԱՄՆ-ին հանձնել հարստացված ուրանի և պլուտոնիումի իր պաշարները

Հաագայում կազմակերպված Միջուկային անվտանգության հարցերով 3-րդ միջազգային գագաթաժողովի հայտարարության
տակ իր ստորագրությունը դրած Թուրքիան պարտավորվել է միջուկային ռումբ և հրթիռ չստեղծել:
Թուրքիան նաև խոստացել է Միացյալ Նահանգներին հանձնել երկար տարիներ գաղտնի պահվող
իր գրեթե կես տոննա հարստացված ուրանը և պլուտոնիումը, որոնք ենթակա են օգտագործման
միջուկային զենքի արտադրությունում:
Այս մասին տեղեկացնող թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Հաագայում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը ճեպազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի հարցի շուրջ:
Նշենք, որ Ռուսաստանի և Ճապոնիայի հետ կնքված համագործակցության պայմանագրերի համաձայն` վերջիններիս օգնությամբ Թուրքիայում նախատեսված է կառուցել ատոմային էներգիայի արտադրության 2 կայան, որոնք միտված կլինեն որոշակիորեն նվազեցնել Թուրքիայի էներգետիկ կախվածությունն արտերկրից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |