Տարածաշրջան15:40, 25 Մարտ 2014
Սարուհան Օլուչ. «Թուրքիայի իշխանություններն աջակցում են Քեսաբի վրա հարձակվող զինված հրոսակներին»

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ ի օգնական
Սարուհան Օլուչը դատապարտել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա կատարվող
զինված հարձակումները: Սարուհանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Թուրքիան թույլ է տալիս, որ զինված հրոսակներն իր տարածքից ներխուժեն Սիրիա: Ըստ էության Թուրքիան թիկունքից աջակցում է այդ զինված գրոհայիններին: Թուրքիայի ԱԶԿ-ական իշծանությունները պետք է Քեսաբի վրայից հետ քաշեն իրենց ձեռքերը և պետք է դադարեցնեն հրոսակներին ցուցաբերվո աջակցությունը»:
Ըստ «Էթհա» լրատվական կայքի՝ Սարուհանը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ 1915-ին Թուրքիայից դեպի սիրիական անապատները տեղահանված հայությունը հիմա էլ հարկադրված է թուրքական իշխանությունների գործուն աջակցությամբ կրկին տեղահանվել:
«Եվ ոչ միայն Քեսաբում է նման աղետալի դրություն: Հալեպի հայաբնակ Ազիզիյե, Թելեֆոն Հավի, Սուլեյմանի, Նոր Գյուղ և Թիլել թաղամասերը ենթարկվում են հրթիռային հարձակումների»,- ընդգծել է Սարուհանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |