• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան16:31, 25 Մարտ 2014

Քեսաբի վրա հարձակումը ուղղված է հայերի դեմ.«France 24»

Քեսաբի վրա հարձակումը ուղղված է հայերի դեմ.«France 24»

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի հայությունը էթնիկ զտումների զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության կայքին, նման կարծիք է հայտնել Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում ուսումնասիրությունների և հետազոտության խմբի ղեկավար, Սիրիայի հարցերով մասնագետ Ֆաբրիս Բալոնշը: Ըստ փորձագետի, հարձակումները հայաշատ Քեսաբի վրա, որոնց արդյունքում մարտի 23-ին գյուղաքաղաքում վերահսկողություն են հաստատել զինված խմբավորումների անդամները, ուղղված են եղել հենց հայերի դեմ, և քաղաքի գրավումը հնարավոր չէր լինի առանց թուրքական իշխանությունների ռազմական օժանդակություան և «կանաչ լույսի»:

«Զենք և զինամթերք ձեռք բերելու համար ապստամբները կարիք չունեն անցնել այս սահմանով, նրանք հեշտությամբ անցնում են Թուրքմենստանի հարավային Ջեբել անտառածածկ բլուրներով: Սահմանին գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող ավանի գրավումը ենթատեքստ է, մենք գործ ունենք Քեսաբի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների ռազմավարության հետ»,- նշել է Ֆաբրիս Բալոնշը:

Քեսաբ քաղաքը գլխավորապես բնակեցված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայերով: Ավանի հինգ հազար բնակչության երկու երրորդը հայեր են, իսկ մյուս մեկ երրորդը` ալավիներ:

Դեռ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ֆրանսիական «Le Monde» թերթում լույս է տեսել մի թուրքմեն ապստամբի նախազգուշական հոդվածը` ուղղված քաղաքի հայ բնակչությանը: «Քեսաբի մեր հայ եղբայրներին զգուշացնում եմ հեռանալ մինչև Սիրիական ազատ բանակի հարձակումը, հակառակ դեպքում քաղաքացիական զոհեր կլինեն, և դեռ կշարունակվեն բողոքները թուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանության վերաբերյալ»: Հաղորդագրությունը հասել էր իր նպատակին: Մինչ Ալ- նուրայի ճակատի հարյուրավոր իսլամիստ զինյալների` Թուրքիայի տարածքով ներթափանցելը` հայ բնակչությունը հասցրել էր փախչել Լաթաքիա:

«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ընտրողներին պետք է ցույց տա, որ վճռական է տրամադրված սիրիական հարցում: Խնդիրն այն է, որ դրա համար վճարում են հայերը, և սա հիշեցնում է թուրքական պատմության ամենամութ էջերից մեկը»,- ամփոփում է փորձագետը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով:

Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների` Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}