• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:26, 26 Մարտ 2014

Ինչպե՞ս անել, որ հայ թեկնածուն չհաղթի. Թուրքիայի կուսակցությունների հաշվարկը

Ինչպե՞ս անել, որ հայ թեկնածուն չհաղթի. Թուրքիայի կուսակցությունների հաշվարկը

Թուրքիայում մարտի 30-ին անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ընտրություննները հայերիս համար առանձնահատուկ են այն պատճառով, որ Թուրքիայում գործող կուսակցություններն առաջադրել են հայ թեկնածուներ: Ընդ որում` հայ թեկնածուներ կան թե իշխող, թե ընդդիմադիր և թե ազգայնական կուսակցությունների ընտրացուցակներում:

Սակայն կուսակց
ական վերնախավի ներկայացուցիչները հայ թեկնածուներ առաջադրելիս մանրամասն հաշվարկ են կատարել: Այլ կերպ ասած` նրանք առաջնորդվել են «հայերին առաջադրենք այն շրջաններում, որտեղ նրանց հաղթանակը անհնար է» սկզբունքով: Այդպիսով բոլոր այն շրջաններում, որոնք հայաշատ են, ու հայ թեկնածուները հաղթելու առավել հավանական շանսեր կարող էին ունենալ, չկան առաջադրված հայ թեկնածուներ կամ առաջադրված են այն կուսակցության կողմից, որը չի հաղթահարի անցողիկ շեմը:

Օրերս այս թեմայով զրուցեցի
«Դերսիմի հայերի միության նախագահ» Միհրան Գյուլթեքինի հետ: Նա հանգամանորեն ներկայացրեց պատկերը` ասելով, որ ընտրություններում պայքարող կուսակցությունները հայ թեկնածուներին միանշանակորեն օգտագործում PR նպատակներով:

«Հայ թեկնածուները հաղթելու շանս չունեն
, քանի որ առաջադրված են այնպիսի շրջաններում, որտեղ հայ թեկնածուն կամ տվյալ կուսակցությունն ընտրազանգվածի աջակցությունը չի ստանա: Այնտեղ, որտեղ կուսակցությունները միանշանակ պարտվելու են այդտեղ առաջադրված է հայ թեկնածու: Վերցնենք օրինակ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ - HDP): Ճիշտ է, հայ թեկնածուներն առաջադրված են հայաշատ շրջաններում, բայց այս կուսակցությունը 4-5 % ձայն հազիվ թե ստանա, հետևաբար հայ թեկնածուները կպարտվեն: Իսկ ահա, եթե նույն  այդ շրջաններում հայ թեկնածու առաջադրվեր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) կողմից, ապա նա անշուշտ կհաղթեր: Կուսակացություններն այսպես են մտածում. «Բաքըրքյոյում հաստատ չեմ հաղթի, ավելի լավ է այնտեղ հայ թեկնածու առաջադրեմ, դրանից հեղինակությունս կբարձրանա ու շատ ձայներ կստանամ»,-նկատում է Գյուլթեքինը:

Ինչքան էլ տհաճ է, այդուհանդերձ Միհրան
 Գյուլթեքինի կանխատեսումը արտացոլում է իրականությունը: Այս ամենից հետևություն. Թուրքիան դեռևս պատրաստ չէ ունենալ հայ քաղաքապետ, հայ նահանգապետ, հայ պատգամավոր, քանի որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ընտրություններում կարող է հաղթել իրապես ժողովրդավարական, այլ ոչ թե «ժողովրդավարական երևալ ցանկացող» պետությունում:

Հեղինակ` Աստղիկ Իգիթյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}