Տարածաշրջան12:32, 26 Մարտ 2014
Անկարայի վարչական դատարանի որոշմամբ դադարեցվել է Twitter-ի արգելափակումը Թուրքիայում

Անկարայի վարչական դատարանի ընդունած վճռով կասեցվել է Թուրքիայի
ինտերնետ-տիրույթում Twitter սոցիալական ցանցի հասանելիության արգելափակման մասին ավելի
վաղ կառավարության կապի և հեռահաղորդակցության վարչության կայացրած որոշման
կիրարկումը:
Այս մասին հայտնում է թուրքական ընդիմադիր «Ջումհուրիյեթ» օրաթերթի էլ-կայքը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Twiitter միկրոբլոգը Թուրքիայում արգելափակվել էր այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթթեր, մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |