• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:06, 27 Մարտ 2014

Քեսաբը Սիրիայի կազմում է ընդգրկվել հայ կարդինալ Գրիգոր Աղաջանյանի և Հռոմի պապի ջանքերով

Քեսաբը Սիրիայի կազմում է ընդգրկվել հայ կարդինալ Գրիգոր Աղաջանյանի և Հռոմի պապի ջանքերով

Քեսաբի շրջանը 6 հազար տարվա պատմություն ունի: Անթաքիա, Սելևկիա, Լավդոկիա քաղաքների մեջտեղում գտնվող Քեսաբը ժամանակի ամենակարևոր առևտրային ճանապարհների խաչմերուկում էր գտնվում:

Քեսաբ անունն առաջին անգամ հիշատակվել է խաչակիրների առաջին արշվանքի ժամանակ: Տարածքն այդ ժամանակ Քասիբիս էր կոչվում: Կարծիքներ կան, որ անվանման սկզբնաղբյուրը լատիներեն «cassabella» բառն է, որը թարգմանաբար նշանակում է  գեղեցիկ տուն:

Հայերի ներհոսքը Քեսաբ ակտիվացել է 14 և 15-րդ դարերում: 20-րդ դարի սկզբին մոտ 6 հազար բնակչություն ունեցող գյուղաքաղաքում 20-ից ավելի դպրոց և 5 մեծ եղեկեցի կար:

1909 թվականին Ադանայի ջարդերի ժամանակ Քեսաբն էլ է հարձակման ենթարկվել: Տեղի ժողովուրդը ֆրանսիական նավերով տարհանվել է և ապաստանել Լաթաքիայում, որտեղ մեկ տարի մնալուց հետո վերադարձել են Քեսաբ:

1915 թվականին Քեսաբի հայերը ևս մեկ անգամ աքսորի ճանապարհը բռնեցին: Բնակչության մեծամասնությունը աքսորվեց Դեր Զորի անապատ, մի մասն էլ՝ Հորդանան: Ցեղասպանության տարիներին մոտ 5 հազար քեսաբցի հայ է մահացել:

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Քեսաբը 1938 թվականին հիմնված Հաթայի Հանրապետության մեջ է ներառվել: 1939 թվականին, երբ Հաթայը Թուրքիային կցվեց, քեսաբցիները գյուղաքաղաքը շրջապատող լեռներում ապստամբություն սկսեցին: 9 ամիս տևած ապստամբությունից հետո կարդինալ Գրիգոր Աղաջանյանի խնդրանքով Հռոմի պապ Պիոս 12-րդի միջամտությամբ Քեսաբը Սիրիայի կազմում ընդրկվեց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}