Տարածաշրջան12:44, 27 Մարտ 2014
Դավութօղլուն անդրադարձել է թուրքական զինուժի կործանած սիրիական ինքնաթիռի թեմային
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ունեցած իր ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից խփված սիրիական ռազմական ինքնաթիռի թեմային:
Դավութօղլուի խոսքերով թուրք օդաչուները պարտավոր էին հարված
հասցնել Սիրիայի զինված ուժերին պատկանող օդանավին, քանի որ այն խախտել էր
թուրքական սահմանը: Թուրքական «Անադոլու» լրատվական
գործակալության հաղորդմամբ՝ թուրք նախարարը մասնավորապես ասել է. «3 օր առաջ Սիրիայի ռեժիմի ինքնաթիռները խախտել են մեր
սահմանը, իսկ մեր օդաչուներն անհրաժեշտ դաս են տվել: Որևէ ուժ մեր հայրենիքի սահմանը ոչ օդից, ոչ ցամաքից, ոչ
էլ ծովից մի թիզ անգամ չի կարող խախտել:
Սակայն տեսնում եմ, որ որոշ լրատվամիջոցներ ասում են, թե
դա ընտրությունների համար ենք արել: Մենք ինչպե՞ս կարող էինք սիրիական ինքնաթիռին
ուղղորդել խախտելու մեր սահմանը, որպեսզի ընտրությունների համար դիվիդենտներ
շահեինք: Ինչու՞ մենք պետք է սիրիական ինքնաթիռի կողմից մեր սահմանը խախտելը
անպատասխան թողնեինք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |