Քաղաքական08:50, 28 Մարտ 2014
Օրհան Փամուք. «Թուրքիան գնում է վատից դեպի ավելի վատը»

Նոբելյան մրցանակի դափնեկիր աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուքը վերջին օրերին Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի մասին կարծիք է հայտնել` ասելով. «Թուրքիան վատից դեպի ավելի վատը, նույնիսկ սարսափելիին է գնում»:
Անգլիական «The Guardian» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայում «Twitter» և «Youtube» սոցիալական կայքերի արգելափակմանը` թուրք գրողն ասել է. «Թուրքիայում խոսքի ազատության այսչափ վատ վիճակը նախկինում էլ է եղել: Բայց եթե այն ժամանակ գոնե ապագայի նկատմամբ լիահույս էինք, ապա հիմա` չենք»:
Նշենք, որ Օրհան Փամուքն իր ստեղծագործություններում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, ինչպես նաև հարցազրույցներում նշել, որ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ է կոտորվել։ Այդ պատճառով Թուրքիայում հետապնդումների է ենթարկվել և ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |