Տարածաշրջան10:25, 28 Մարտ 2014
Թուրքիայի փոխվարչապետը դատապարտել է պետական գաղտնիքների հրապարակայնացումը
Թուրքիայի փոխվարչապետ
Բյուլեն Արընչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է նախօրեին YouTube
վիդեպորտալում հայտնված աղմկահարույց ձայնագրության փաստը:
Ըստ թուրքական «Դողան» լրատվական գործակալության` Արընչը դատապարտել է պետական նշանակության նմանօրինակ գաղտնի քննարկումների հրապարակայնացումը:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված ձայնագրությունը վերաբերում է օրերս Թուրքիայի արտգործնախարարությունում Սիրիայի դեմ ռազմական հնարավոր օպերացիայի գաղտնի քննարկմանը:
«Դա դավաճանություն է պետությանը: Ակնհայտ լրտեսություն,- ասել է փոխվարչապետը: - Թե ով է, որտեղից է այդ լրտեսը այս պահին չեմ կարող հասցեական նշել: Այդ իսկ պատճառով էլ YouTube-ն արգելափակվել է: Ես ընդամենը օգտվել եմ իմ իրավասությունից: Չէ՞ որ Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսություն բարձրագույն խորհրդի» օրենքների համաձայն` ազգային անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող իրավիճակի դեպքում թուլատրվում է ժամանակավորապես արգելափակել հրապարակումները: Ես էլ ստորագրել եմ ու արգելքը կիրակվել է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |