• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:48, 31 Մարտ 2014

Թուրքիայում ընտրությունների ժամանակ անհասանելի են եղել գյուլենական լրատվական կայքերը

Թուրքիայում ընտրությունների ժամանակ անհասանելի են եղել գյուլենական լրատվական կայքերը

Թուրքիայում մարտ 30-ին կայացած տեղական ինքակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ու անկարգություններ, կիրառվել են  սառը զենքեր ու հրազեն: Բախումների հետևանքով,  ըստ որոշ տվյալների,  8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել: Սպանությունները տեղի են ունեցել Հաթայ նահանգի Գյոլբաշը և Շանլըուրֆա նահանգի Յուվաջըք գյուղերի համայնքապետերի ընտրությունների ժամանակ: 

Երեկոյան, երբ ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, 35 նահանգնում անջատվել է էլէկտրաէներգիան: Բացի դրանից ընտրությունների մեկնարկից  հետո անհասանելի և դժվար հասանելի են եղել թուրքական մի շարք առաջատար լրատվական կայքեր, ինչպիսիք են «Ջիհան» գործակալությունը, «Զաման»-ը, «Թարաֆ»-ը , որոնք ընդդիմադիր կամ էլ գյուլենական են համարվում:

Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ  «Ջիհան» գործակալության անձնակազմի անդամները մի շարք վայրերում հարձակման են ենթարկվել, իսկ կայքը ընտրատեղամասերի բացվելուց անմիջապես հետո ենթարկվել է «Ddos» հարձակման, ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտերկրից:

Այս պահին «Ջիհանի» և «Զամանի» կայքերը հասանելի են, իսկ ահա «Թարաֆ» թերթի կայքը անհասանելի է: Կայքը գլխավոր էջում տեղադրված գրությամբ  ընթերցողներին տեղեկացնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայքը կազմակերպված հարձակման են ենթարկվում:

«Ժողովրդավարական ընտրություններից, լրագրությունից, ազատ մամուլից վախեցող ստորները այսօր ևս մեկ անգամ հարձակմում կատարեցին և կոտրեցին մեր կայքը: Կարծում են, որ հաջողության են հասել, սակայն պարտվել են: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, թե որքան են վախենում «Թարաֆից» և ազատ լրատվությունից: Մենք մեկ անգամ էլ ցույց տվեցինք, թե որքան ուժեղ ենք:

«Թարաֆ»-ին չեք կարող լռեցնել: Կարճ ժամանակ անց կրկին ձեր կողքին ենք»,- նշված է հայտարարության մեջ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}