• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:14, 31 Մարտ 2014

Հետընտրական Թուրքիա. սպանվել է քաղաքապետի թեկնածու

Հետընտրական Թուրքիա. սպանվել է քաղաքապետի թեկնածու

Այսօր 14:20-ի սահմաններում իր տան դիմաց սպանվել է Թուրքիայի հարավ-արևելյան Թիլոյի քաղաքապետի թեկնածու, թուրքական «Սաադեթ» (բարօրություն) կուսակցությունը ներկայացնող 56-ամյա Բեհմեն Այդընը:

Բեհմեն Այդընը սպանվել է տանից դուրս գալու պահին մեքենայից արձակված հրազենային  կրակից: Կրակահերթի հետևանքով ևս 5 հոգի վիրավորվել է: Այս մասին տեղեկացնող «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» և «Սաադեթ»  կուսակցության թեկնածուների միջև կռիվ էր բռնկվել, ինչի հետևանքով 4 հոգի վիրավորվել էր:
«
Սաադեթ» (բարօրություն) կուսակցությունը ստացել է ընդրողների ձայների 2,8 տոկոսը (1 մլն 207.085 ձայն):

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ընթացել են բախումներով ու անկարգություններով:

ոստիկանությունում արդեն ստացվել են 8 զոհի և 35 վիրավորի մասին հաղորդագրություններ: Վիրավորների մեջ կան ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Օրինապահ մարմիններն արդեն ձերբակալել են շուրջ մեկ տասնյակ անձանց:

Սպանությունները տեղի են ունեցել Հաթայ նահանգի Գյոլբաշը և Շանլըուրֆա նահանգի Յուվաջըք գյուղերի համայնքապետերի ընտրությունների ժամանակ: Դիարբեքիրի Սիլվան շրջանում խմբակային բախումներ են տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցների միջև: Վեճին միջամտած ոստիկաններից երկուսը վիրավորվել են:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}