Քաղաքական13:55, 01 Ապրիլ 2014
Թուրքիայի քաղաքական ուժերի դիրքերը ներկա և նախորդ ընտրություններում

Թուրքիայում անցկացված ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմինների)
ընտրությունները ցույց տվեցին քաղաքական ուժերի դասավորությունը և դրությունը
ընտրազանգվածի քաղաքական կողմնորոշումներում: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը
զուգահեռներ է անցկացրել ներկա և նախորդ ՏԻՄ ընտրություններում ազդեցիկության
պայքար մղող հիմնական կուսակցությունների վերելքների ու անկումների միջև: Այսպես
ուրեմն.
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2009թ. ՏԻՄ ընտրություններում ստացել էր 38.39 տոկոս ձայն: 2011-ի խորհրդարանական ընտրություններում արդեն կարողացել էր հավաքել 49.92 տոկոս ձայն: Գեզիի ցույցերից, կոռուպցիոն սկանդալից և սոցկայքերի արգելափակման խայտառակ գործողություններից հետո «ԱԶԿ»-ն կորցրել ավելի քան 4 տոկոս ձայն:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ) 2009թ. ՏԻՄ ընտրություններում ստացել էր 23.08 տոկոս ձայն, իսկ 2011-ի խորհրդարանական ընտրություններում ավելի էր բարելավել իր ցուցանիշը` հասցնելով 26.03 տոկոսի: 2014-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիադիր այս կուսակցությունը թեև ոչ աննշան, բայց այնուամենայնիվ դարձյալ աճ է գրանցել իր ստացած քվեների տոկոսային հարաբերության մեջ (27.71 %)
Իր նշանակությամբ երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) 2009-ի ՏԻՄ ընտրություններում ստացել էր 16.01 տոկոս ձայն: 2014-ի խորհրդարանական ընտրություններում ազգայնականները կարողացան հավաքել ընդհանուր ձայների 13.35 տոկոսը միայն` դրանով արձանագրելով հետընթաց: 2014-ի ՏԻՄ ընտրություններին ընդհանուր հակաիշխանական տրամադրությունների ֆոնին մոտ 2 տոկոսով ավելացրել է իր քվեները` ստանալով 15.20 տոկոս ձայն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |