Քաղաքական08:30, 02 Ապրիլ 2014
Դավութօղլու. «Մեր դռները բաց են քեսաբահայերի առաջ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար
Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի
հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցած դեպքերին, ասել է, որ այնտեղի հայերը կարող
են ապաստանել Թուրքիայում:
Նախարարը մասնավորապես ասել է.
«Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ այնպիսի
տպավորություն է ստեղծվել, թե այնտեղի հայերին Ալ-Քաիդան է սպանում, Թուրքիան է Ալ
Քաիդային աջակցում է: Նման բան չկա: Դեռ ավելին, առաջին օրվանից ասել ենք,
պաշտանական հայտարարություններ ենք արել, ես հայ պատրիարքի
փախանորդին եմ զանգել , համայնքի առաջնորդներին լուր եմ ուղարկել, որ Քեսաբում
ապրող հայերը, եթե ցանկանան, կարող են գալ Թուրքիա:
Նրանց առջև մեր դռները միշտ բաց են: Ինչպես որ Սիրիայից գաղթած հայրուր հազարավոր
մարդկանց առաջ մեր դուռը բացեցինք, այնպես էլ հայերի առաջ է մեր դուռը բաց: Մենք
խտրականություն չենք դնում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |