Տարածաշրջան10:19, 02 Ապրիլ 2014
Թուրքիայում YouTube-ի արգելափակման պատճառաբանությունը հիմա էլ կապվում է Աթաթուրքի անվան հետ

Թուրքիայում երբ արգելափակվեց հանրահայտ YouTube վիդեոկայքը, իշխանական այրերը
հանրությանը պարզաբանեցին, թե դա արվել է ազգային անվտանգության նկատառումներով:
Իսկ պատճառն այն էր, որ YouTube-ի միջոցով համացանցում տարածվել էր Թուրքիայի
արտգործնախարարությունում կայացած հույժ գաղտնի խորհրդակցության գաղտնալսված
ձայնագրությունը: Այդ ձայնագրությունից պարզ էր դարձել, որ Թուրքիայի
արտգործնախարարը, հետախուզության պետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը և
փոխարտգործնախարարը քննարկել են Սիրիա ներխուժման պլանի հնարավոր տարբերակները:
Հիմա, երբ Թուրքիայի կառավարության կապի և հեռահաղորդակցության վարչությունը (ԿՀՎ) հրապարակել է YouYube-ի արգելափակման մասին դատարանի որոշման իրավական հիմքերը, բոլորովին այլ բան է պարզվում: Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ սոցկայքի արգելափակման մասին նշյալ վարչության և Թուրքիայի արտգործնախարարի ներկայացրած պատճառաբանությունները չեն համընկնում իրար հետ: Թուրքական «Ռադիքալ» պարբերականը նշում է, որ ԿՀՎ-ի կայքում դատարանի հրապարակած վճռի մեջ հղում է արվում օրենքի, որը նախատեսված է կիրառել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու դեպքում:
«Փաստորեն Դավութօղլուն հայտարարեց, որ YouTube-ի արգելափակում ազգային անվտանգության խնդիր է, իսկ ԿՀՎ-ն արգելափակման պատճառ է ներկայացնում Աթաթուրքին վիրավորանք հասցնելը: Սա մարդկանց գլխներում խառնաշփոթ է առաջացրել»,- գրում է «Ռադիքալ»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |