Տարածաշրջան07:35, 03 Ապրիլ 2014
Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ հետագայում կարող է պաշտոնավարել որպես վարչապետ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Քուվեյթում գտնվելու
ժամանակ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Ի թիվս
այլ հարցերի` Գյուլը խոսել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների ու
տրամադրությունների մասին:
Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիայի նախագահը նշել է, որ արդեն եկել է ժամանակը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու իրենց անելիքները 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: Չբացառելով այն, որ ինքը կարող է պաշտոնավարել որպես վարչապետ` Գյուլը վստահեցրել է, որ ինքն ու Էրդողանը միմյանց հաստատ անակնկալի չեն բերելու ոչ մի գործողությամբ:
«Իսկ թե երբ պարզ կլինի ամեն բան, ապա կասեմ, որ դա կլինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Նախքան նախագահական ընտրությունները Էրդողանի հետ մենք կքննարկենք և կորոշենք` ինչ անել, ինչպես անել: Ամեն դեպքում մայիսի կեսերին ամեն բան հստակեցված կլինի»,- նշել է Աբդուլլահ Գյուլը:
Լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ Գյուլը դառնա վարչապետ, վերջինս պատասխանել է. «Նախապես ոչինչ չեմ ասի: Այդ ամենը կքննարկենք, կտեսնենք»:
Անդրադառնալով Թուրքիայում Twitter-ի և YouTube-ի արգելափակամանը`նախագահ Գյուլն անհրաժեշտ է համարել, որ վերացվի նշյալ սոցկայքերի վրա սահմանված արգելքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |