Տարածաշրջան10:55, 04 Ապրիլ 2014
The Economist-ը` Էրդողանին. «Ողորմած եղիր, ով մեծ սուլթան»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը հետզհետե ավելի շատ է դրսևորում ավտորիտար գործչի վարքագիծ: Նման
դիտարկում է արել բրիտանական հանրահայտ «The Economist» ամսագիրը: «Ողորմած եղիր, ով
մեծ սուլթան» վերտառությամբ հոդվածում գրված է, որ 1990-ականների քաոսից հետո
Էրդողանի իշխանավարության առաջին տասնամյակում Թուրքան կայունանում ու ծաղկում էր:
«Դա պայմանավորված էր 2 հզոր հանգամանքով. Առաջին` «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի (ԱՄՀ) և ֆինանսական շուկաների կողմից աջակցվող ճիշտ մակրոտնտեսական քաղաքակունություն և երկրորդ` Էրդողանի կողմից 2005-ին Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունների սկսումով ստեղծված ԵՄ անդամակցության հավանականությունն էր: Հիմա Թուրքիան այս երկուսը կորցնելու վտանգին դեմ հանդիման է»,- գրում է պարբերականը:
Նշվում է նաև Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի առաջադրվելու ակնհայտ մտադրության մասին: Որոշ մարդիկ հույս ունեն, որ նախագահ ընտրվելով Էրդողանը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին` 2023 թվականին կլինի այդ պաշտոնին և Աթաթուրքից հետո կլինի Թուրքիայի ամենամեծ առաջնորդը:
«Աթաթուրքն էլ իհարկե ավտորիտար հակումներ ուներ, բայց նա թուրքերի կողմից հիշվում է որպես միավորող առաջնորդ: Եթե Էրդողանն էլ է ցանկանում նման կերպ հիշվել, ապա նա պետք է գործի ոչ թե միայն իրեն աջակցած մարդկանց, այլ բոլոր թուրքերի շահերը ներկայացնող ուղեգծով»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |