• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 14:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:11, 04 Ապրիլ 2014

«Հոշոտված Հայաստան» գիրքը թարգմանվել է թուրքերեն

«Հոշոտված Հայաստան» գիրքը թարգմանվել է թուրքերեն

Արշալույս Մարտիկյանն առաջիններից էր,  ով իր «Հոշոտված Հայաստան» գրքով  Հայոց ցեղասպանության  թեման  ներկայացրել է  միջազգայի հանրությանը:  Մարտիկյանը մահացել է 1994 թվականին 96 տարեկան հասակում:

Նրա մահվան 20-րդ տարելիցին  «Հոշոտված Հայաստան» գիրքը Տիրան Լոքմագյոզյանի շնորհիվ թարգմանվել թուրքերեն և հրատարակվել «Փենջերե» հրատարակչության կողմից:

Թուրքիայում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը այս իրադարձությանն ընդառաջ փորձել է պարզել` Մարտիկյանի հայրենի շրջաններում արդյո՞ք մնացել է հայկական հետք.  հիշատակություններ հայերի մասին, հայերից մնացած կառույցներ, պատմություններ:

Մարտիկյանի ծննդավայր Թունջելիի (Դերսիմ) Չեմիշգեզեք գավառում հայերի մասին հիշեցնող ոչ մի հետք անգամ չի մնացել: Այսօր այնտեղ ո՛չ  Մարտիկյան ընտանիքի տունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ հայկական թաղամասը կանգուն չեն: Չեմ
իշգեզեքում, որտեղից Արշալույսը 14 տարեկանում ստիպված հեռացել էր, փողոցների անկյուններում թաքնված մի քանի պատմական կոթողներ են մնացել,  այն էլ պատկանում են մահմեդական ճարտարապետությանը:
Թունջելի
ի կայքում շրջանի անցյալի մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ ահա Չեմիշգեզեքի  քաղաքապետարանի կայքում  Հայոց ցեղասպանության մասին առանց որևէ խոսք ասելու նշված է միայն, որ հայերը համագործակցել են ռուսների հետ: Մասնավորապես նշված է, որ թուրքական զորքերը հաջող պայքար են մղել ռուսների դեմ, իսկ երբ վերջիներս  արդեն հետ են քաշվել այդ տարածքներից, այնտեղ մտել են հայերը, որոնց զինել էին հենց ռուսները: «Սրանց դեմ Չեմիշգեզեքի ժողովուրդը հաջող պայքար է մղել»,- թերթը մեջբերում է քաղաքի կայքից:

Իսկ տեղի բնակչությունը հայտնում է, որ ժամանակին այդտեղ հայեր են եղել, որոնց հետ միասին են ապրել: Սակայն այստեղ էլ, կարծես, կամ հայերին մոռացել, կամ էլ ցանկացել են մոռանալ: Այդ իսկ պատճառով, երբ հարցը հայերին է հասնում, երկարատև լռություն է տիրում:
Խոսակցության ընթացքում մի ծերունի  նշում է. «Իսկ հայերին ո՞վ հիշում որ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}