• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 14:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:45, 04 Ապրիլ 2014

Ակօս. «Թուրքիայի նախկին հայկական քաղաքներում ո՞վ է հաղթել ընտրություներում»

Ակօս. «Թուրքիայի նախկին հայկական քաղաքներում ո՞վ է հաղթել ընտրություներում»

Մարտի 30-ին Թուրքիայում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տարբեր կողմերից քննարկման առարկա են դարձել Թուրքիայում: Այդ երկրում հրատարակվող հայկական «Ակօս» թերթն էլ բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկել ընտրությունների արդյունքները: «Ակօսը» փորձել է պարզել, թե որ կուսակցություններն են  առավել շատ քվեներ ստացել նախկին հայկական բնակավայրերում: Թերթը դիտարկել է մի քանի նախկին հայկական բնակավայրեր, որտեղ առավելություն են ստացել Էրդողանի գլխավորած  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և Դևլեթ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունները (ԱՇԿ):

Ահա «Ակօսի» ներկայացրած բնակավայրերում կուսակցությունների ստացած տոկոսներն ու բնակչության նախկին կազմերը:

Կոզան (Սիս, Ադանա)

ԱՇկ- 47%, ԱԶԿ- 42%

Կիլիկյայի սրտում գտնվող Կոզան շրջանի վարչական կենտրոն Սիսը, Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքն է եղել: 1914-ին այստեղի 8.000-անոց բնակչությունից 5.600-ը հայեր են եղել: 1902 թվականին քաղաքի 7 դպրոցներում սովորել է 641 աշակերտ:

Թալաս (Կայսերի)

ԱԶԿ-47%, ԱՇԿ- 41%

Կայսերիից 5 կմ հարավ-արևելք գտնվող Թալաս քաղաքում 20-րդ դարի սկզբին ապրող 1894 հայերը կազմում էին բնակչության 42 տոկոսը: Չնայած ժամանակի կատարած փոփոխություններին քաղաքում դեռ մեծապես նկատելի է հայկական հետքը:

Շապինգարահիսար (Գիրեսուն)

ԱԶԿ-41%, ԱՇԿ- 32%

17-րդ դարում 1600 տնտեսություն ունեցող Շապինգարահիիսարը բացառապես հայկական էր: Մինչև 20-րդ դարը այստեղի խիստ սահմանափակ թվով թուրք բնակչությունը աճեց 1895 թվականի կոտորածից հետո, որին զոհ գնաց 5 հազար հայ: Սակայն 1-ին համաշխարհային պատերազմից առաջ այստեղ հայերը կրկին մեծամասնություն էին կազմում՝ 4.918 մարդ:

Մելիքգազի (Գերմիր, Կայսերի)

ԱԶԿ- 61%, ԱՇԿ- 35%

Մոտ 365 հոգանոց հայկական բնակչություն ունեցած այս հայկական գյուղը հայտնի էր Սուրբ Ստեփանոս եկեղեցով, որը տարածաշրջանի ամենահին շինություններից մեկն էր: Գյուղի հայ բնակիչները հայտնի ու հաջողակ առրտրականներ են եղել, որոնք առևտուր են իրականացրել, ողջ Արևմտյան Հայաստանի տարածքում:

Քեմալիյե (Ագն, Էրզինջան)

ԱԶԿ-52%, ԱՇԿ- 43%

7.700 հայ և 6 հազար թուրք բնակչություն ունեցած քաղաքում 20-րդ դարասկզբին 300 առևտրական է եղել: Գյուղատնտեսության ու արհեստագործության մեջ հայտնի Ագնի հայերը հնուց հայտնի են եղել առևտրի և ֆինանսական մասնագիտությունների մեջ:

Բայբուրդ

ԱԶԿ- 52%, ԱՇԿ- 38%

Բաբերդ/Բայբուրդում 3.200 հայ, 2.200 թուրք և 500 հույն են ապրել: Քաղաքում ամենաքիչը 400 մանր ու միջին արհեստագործական արտադրամաս է գործել: 3 ուսումնական կենտրոններից բացի, որտեղ 420 աշակերտ էր սովորում, հայերն ունեին նաև բազմաթիվ կրոնական կառույցներ:

Էլազիգ (Հարփութ)

ԱԶԿ- 55%, ԱՇԿ- 29%

Այստեղ ապրում էին 39.788 հայեր: Այստեղի 67 եկեղեցիներում, 9 վանքերում և 2 դպրոցներում սովորում էին 8.660 աշակերտներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}