Տարածաշրջան16:20, 04 Ապրիլ 2014
Բաքու այցելած Էրդողանը Ղարաբաղի հարցում կրկին ամբողջական աջակցություն է հայտնել Ադրբեջանին
Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման առիթով:
Հանդիպումին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ կողմերը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցին: Ըստ թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի՝ Թուրքիայի վարչապետն այս առիթով ևս մեկ անգամ իրենց աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը:
Էրդողանը մասնավորապե ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրում մինչև հիմա ինչպիսի վճռական վերաբերմունք դրսևորել ենք, սրանից հետո էլ նույն վճռականությամբ շարունակելու ենք։ Այս հարցում մեր կողմից որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող: Հատուկ ուզում եմ, սրա մասին բոլորն իմանան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |