Քաղաքական07:25, 04 Ապրիլ 2014
Դավութօղլուն այցելել է հայոց պատրիարքին և քեսաբահայերին օգնելու պատրաստակամություն հայտնել
Նյու Յորքում պաշտոնական
հանդիպումների մեջ գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում
է ունեցել լրագրողների հետ: Թուրքիայում արգելափակված սոցկայքերի վերաբերյալ
Դավութօղլուն պարզաբանում է տվել, որ Twitter-ի արգելափակումը մասնավոր, իսկ
YouTube-ի արգելափակումը ազգային անվտանգության հարց է:
Անդրադառնալով սիրիական հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբի զարհուրելի դեպքերին` արտգործնախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել ապաստան հայցող ներգաղթյալներին` առանց որևէ էթնիկ կամ կրոնական խտրականության:
«Ես այցելել եմ Պոլսի հայոց պատրիարքին և նրան հայտնել մեր պատրաստակամության մասին` ամեն տեսակ օգնություն ցուցաբարելու այնտեղ (Քեսաբ) դժվար դրության մեջ գտնվող իրենց մերձավորներին»,- ըստ թուրքական «Մայնեթ» լրատվական կայքի` մանրամասնել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Քեսաբի վրա զինված հարձակում իրականացրած իսլամիստ ծայրահեղական խմբավորումները անարգել Սիրիա էին ներխուժել թուրքական սահմանի անցկատերից, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ, նույնիսկ` ապացուցող տեսագրություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |