• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 18:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:33, 04 Ապրիլ 2014

Թուրք բանաստեղծ. «Ցավալի է, որ իմ թուրք նախնիները պատմության մեջ որևէ դրական ներդրում չեն ունեցել»

Թուրք բանաստեղծ. «Ցավալի է, որ իմ թուրք նախնիները պատմության մեջ որևէ դրական ներդրում չեն ունեցել»

Թուրքիայում հայտնի բանաստեղծ, բլոգեր Սերքան Էնգինի՝ իր էթնիկ պատկանելության վերաբերյալ արած արտահայտությունները վերջերս  մեծ արձագանք էր գտել հայկական մամուլում:  Էնգինը մասնավորապես նշել էր, որ թուրք լինելը անտանելի ամոթ է:

«Ermenihaber.am» լրատվական գործակալությունը փորձել է պարզել, թե որոնք են այն պատճառները, որ թուրք բանաստեղծին ստիպել են ամոթ զգալ  իր ազգային պատկանելությունից. Թուրքիայում տիրապետող ազգայնական մտածելակե՞րպը, պետական քարոչության ստե՞ րը, թե՞ դա պարզապես արդարության փնտրտուք էր:

- Բոլոր ձեր նշած պատճառները առկա են և անգամ ավելին: Անմտություն է պարծենալ մեր այն հատկանիշներով որոնք մենք ունենք ի ծնե, քանի որ դրանցից և ոչ մեկ սեփական կամքով չենք ընտրում և դրանք ձեռք բերելու համար որևէ ջանք չեն գործադրում:  Եթե պետք է հպարտանանք, պարծենանք մեր  էթնիկ առաանձնահատկություններով, ապա միայն մեր նախնիների՝ մարդկության պատմության մեջ կատարած ներդրումների, արվեստի, գիտության, փիլիսոփայության, ճարտարապետության ասպարեզներում ձեռք բերած հաջողությունների համար: Ցավալի է, որ իմ թուրք նախնիներն ավելի քան 2 հազար տարի մարդկության պատմության մեջ այլ ժողովուրդների երկրները բռնազավթել, ապականել, թալանել, սպանել, բռնաբարել, հարկի անվան տակ տուրքեր են գանձել և նմանատիպ այլ վատ բաներ արել: Մարդկության պատմության մեջ որևէ դրական ներդրում չեն ունեցել, միշտ ավերծություններ են արել:

Հնարավոր չէ, որ մի քիչ խելք ունեցող և խելքով ու խղճով առաջնորդվող մարդն այս բարբարոսություններով պարծենա:  Մինչդեռ իմ երկրում այս պահին էլ այս կողոպուտը, թալանը, բռնազավթումները «հաղթանակ» բառով մեծարելով, հիվանդագին կրթական համակարգի միջոցով  որպես հպարտության աղբյուր երիտասարդներին  է պարտադրվում: Դրա հետևանքով շարունակվում է ռասիստ երիտասարդների դաստիարակումը:

Իմ մանկությունից մի օրինակ բերեմ. ձեռքս քարտեզ էի վերցնում և երազում, համաձայն իմ ստացած կրթության,  որ ես Թուրքիայի  առաջնորդն եմ և, անընդհատ հարևան երկրների վրա հարձակվելով, նոր հողեր էի գրավում: Քարտեզի  վրա ամեն օր մատիտով նոր գրաված հողերի սահմաններն էի գծում  և այդ երազկոտությունս տևում էր այնքան, մինչև, որ հոգնեի: Եվ ամեն օր նոր նվաճումներից հաճույք էի ստանում:

Տեսեք, այսօր Գերմանիայում կրթական համակարգը  ներկայացնում է  նացիստական շրջանի սարսափելի դեպքերը, հրեաների ցեղասպանությունը, այլատյացությունն ինչպիսի վտանգավոր հետևանքներ կարող են ծնել: Գերմանական կրթական համակարգում այնպիսի պատմական ճշմարտություններ,  ինչպիսիք են Գերմանիայի կողմից հարևան երկրների վրա հարձակումը, բռնազավթումը, երբևէ չեն ներկայացվում որպես պարծանքի առարկա: Մինչդեռ թուրքական կրթական համակարգը ուղղված է  հայերի, ասորի քաղկեդոնականների, պոնտոսցի հույների ցեղասպանությունները, ինչպես նաև այլ կոտորածներ, բռնազաթումներ, թալաններ, բռնաբարություններ իրականացրած  մեր թուրք նախնիների բարբարոսությունները գովաբանելուն: Դեռևս 500 և ավելի տարիներ առաջ Կոստանդնուպոլսի՝ թուրքերի կողմից բռնազավթումը «հաղթանակ» անվանելով և փառաբանելով տոնում են, ինչը մարդկային արժանապատվության համար ամոթալի է:

Նույն մտածելակերպով նախնիների սարսափները, բարբարոսությունները գովք համարող ռասիստները պատմական ճշմարտությունները խեղաթյուրում և շարունակում են հերքել: Համարվում է, որ 1.5 մլն հայերի, ինչպես նաև 100 հազարավոր ասորիների, պոնտոսցի հույների ցեղասպանությունները չեն եղել:

Որպես գրող` իմ էթիկ ընկալումը և խիղճս  ինձ հրամայում են, որ իրականությունների մասին բարձրաձայնեմ: Խղճիցս բացի  ուրիշ ոչ ոքից հրաման չեմ ընդունում: Ահա այս պատճառով մտավորականի  իմ պատասխանատվությամբ բարձրաձայնում եմ տեսակետս հանուն այն բանի, որ խոսվի պատմական իրողությունների մասին: Նպատակ ունեմ իմ նպաստն ունենալ Թուրքիայում ռասիստական աշխարընկալման փոփոխության գործում: Եվ գուցե  ամենակարևորը՝ արվեստագետ-մտավորականի էթիկայի հարթությունում լինել օրինակ ապագա սերունդերի համար:

Զրուցեց Անահիտ Վեզիրյանը

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}