Քաղաքական13:40, 04 Ապրիլ 2014
Թուրքիայի փոխվարչապետ. «Էրդողանը հնարավոր է առաջադրվի նախագահի թեկնածու»
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ
Արընչը հեռուստաեթերից հնչեցրել է 2014-ի ամռանը կայանալիք նախագահական
ընտրություններում իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)
հավանական թեկնածուի անունը: Ըստ «Հաբերդար» լրատվականի` Արընչը նշել է, որ ՏԻՄ
(տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրությունների արդյունքները ցույց տվեցին,
որ այդ թեկնածուն ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Ըստ իս` Աբդուլլահ Գյուլը կողջունի և կաջակցի, եթե Էրդողանը ցանկանա առաջադրվել որպես նախագահի թեկնածու»,- ասել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում չէր բացառել իր հետագա
պաշտոնավարությունը որպես վարչապետ, իսկ նախագահի թեկնածու
առաջադրվել-չառաջադրվելու հարցում վերջնական հստակեցում էր խոստացել մայիսի կեսին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |