Տարածաշրջան09:11, 04 Ապրիլ 2014
«Հոշոտված Հայաստան» գիրքը թարգմանվել է թուրքերեն
Արշալույս Մարտիկյանն առաջիններից էր, ով իր «Հոշոտված Հայաստան» գրքով Հայոց ցեղասպանության թեման ներկայացրել
է միջազգայի հանրությանը: Մարտիկյանը մահացել է 1994 թվականին 96 տարեկան
հասակում:
Նրա մահվան 20-րդ տարելիցին
«Հոշոտված Հայաստան» գիրքը Տիրան Լոքմագյոզյանի շնորհիվ թարգմանվել թուրքերեն
և հրատարակվել «Փենջերե» հրատարակչության կողմից:
Թուրքիայում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը այս իրադարձությանն
ընդառաջ փորձել է պարզել` Մարտիկյանի հայրենի շրջաններում արդյո՞ք մնացել է հայկական
հետք. հիշատակություններ հայերի մասին, հայերից
մնացած կառույցներ, պատմություններ:
Մարտիկյանի ծննդավայր Թունջելիի (Դերսիմ) Չեմիշգեզեք գավառում հայերի մասին հիշեցնող
ոչ մի հետք անգամ չի մնացել: Այսօր այնտեղ ո՛չ Մարտիկյան ընտանիքի տունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ
հայկական թաղամասը կանգուն չեն: Չեմիշգեզեքում,
որտեղից Արշալույսը 14 տարեկանում ստիպված հեռացել էր, փողոցների անկյուններում թաքնված
մի քանի պատմական կոթողներ են մնացել, այն
էլ պատկանում են մահմեդական ճարտարապետությանը:
Թունջելիի կայքում շրջանի
անցյալի մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ ահա Չեմիշգեզեքի քաղաքապետարանի կայքում Հայոց ցեղասպանության մասին առանց որևէ խոսք ասելու
նշված է միայն, որ հայերը համագործակցել են ռուսների հետ: Մասնավորապես նշված է, որ
թուրքական զորքերը հաջող պայքար են մղել ռուսների դեմ, իսկ երբ վերջիներս արդեն հետ են քաշվել այդ տարածքներից,
այնտեղ մտել են հայերը, որոնց զինել էին հենց ռուսները: «Սրանց դեմ Չեմիշգեզեքի ժողովուրդը
հաջող պայքար է մղել»,- թերթը մեջբերում է
քաղաքի
կայքից:
Իսկ տեղի բնակչությունը հայտնում է, որ ժամանակին այդտեղ հայեր
են եղել, որոնց հետ միասին են ապրել: Սակայն այստեղ էլ, կարծես, կամ հայերին մոռացել,
կամ էլ ցանկացել են մոռանալ: Այդ իսկ պատճառով, երբ հարցը հայերին է հասնում, երկարատև
լռություն է տիրում:
Խոսակցության ընթացքում մի ծերունի նշում է. «Իսկ հայերին ո՞վ հիշում որ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |