Տարածաշրջան09:40, 05 Ապրիլ 2014
Գյուլը վարչապետ է դառնալու այն սցենարով, որով ժամանակին Էրդողանն է դարձել

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե ինչ
ձևաչափով է տեղի ունենալու ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի միմյանց պաշտոններում փոխարինելու գործընթացը: Նշվում է, որ
իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության կուլիսային խոսակցությունների
համաձայն`Բայբուրթի նահանգից ընտրված ԱԶԿ-ական պատգամավորը միտումնավոր հրաժարական
է տալու: Պատգամավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրվելու Գյուլը: Խորհրդարան
մտնելուց հետո Գյուլը կնշանակվի կառավարության ղեկավար:
Հիշեցվում է, որ 2002-ին նույն մարտավարությունը կիրառվել է Էրդողանին պատգամավոր ընտրվելու, այնուհետև վարչապետ նշանակվելու համար: Շիիրթի պատգամավորն Էրդողանի համար հրաժարական տվեց, վերջինս այդ թափուր տեղով մտավ խորհրդարան և նշանակվեց կառավարության ղեկավար:
Ըստ ենթադրյալ պլանների` 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի առաջադրած թեկնածուն լինելու է Էրդողանը: Վերջինս 51 տոկոս ձայն հավաքելով, ընտրվելու է հանրապետության նախագահ, իսկ Աբդուլլահ Գյուլն էլ փոխարինելու է Էրդողանին կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |