Քաղաքական13:39, 07 Ապրիլ 2014
Թուրք հեղինակին հետաքրքրում է, թե ինչու է ԱՄՆ-ն լռում, որ Քեսաբը գրոհած զինյալները Թուրքիայի տարածքն են օգտագործել

Թուրքիայի պաշտոնական շրջանակները համառորեն հերքում են իրենց կապը կամ
աջակցությունը Սիրիայում Ասադի զորքերի դեմ պատերազմող «Ալ Նուսրա» և «Իսլամական
ճակատ» խմբավորումների հետ: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի սյունակագիր Թոլգա
Թանըշը ուշադրություն է հրավիրել այդ հարցում Միացյալ Նահանգների խուսափողական
լռության վրա:
Թանըշը նախ հիշեցնում է, որ մարտի 21-ին իսլամիստ գրոհայիններիս սկսած Լաթաքիայի օպերացիան տեղի ունեցավ այն բանից հետո, երբ զինված խմբավորումները Թուրքիայից անարգել անցան սիրիական սահմանը: Հոդվածի հեղինակը նշում է, որ նույիսկ տեսագրություն հայտնվեց համացանցում, թե ինչպես են հայաբնակ Քեսաբ բնակավայրը գրոհող «Ալ Նուսրա»-ի զինյալներն օգտագործում Թուրքիայի տարածքը Սիրիա ներխուժելու համար:
«Բայց չգիտես ինչու, ԱՄՆ պետքարտուղարույթյունն այս հարցով երբեք որևէ մեկնաբանություն չի անում: Դեռ նույնիսկ քեսաբահայերի տեղահանության համար մեղադրում է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կազմակերպությանը` առանց հիշատակելու «Ալ Նուսրա»-ի մասին»,- գրում է հեղինակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |