Քաղաքական09:01, 07 Ապրիլ 2014
Թուրքիայի ԱԳՆ. «Քեսաբահայերի հարցով համագործակցում ենք հայոց պատրիարքարանի հետ»
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ սերտորեն համագործակցում է Պոլսի հայոց պատրիարքարանի և հայկական համայնքի հետ Սիրիայի Քեսաբ ավանում ապրող հայերի հանգստությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքը:
Արտգործանախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի ժողովրդի առաջ առաց խտրականության բացել է դռները և Քեսաբի ու շրջակա տարածքներում բախումներից տուժած բոլոր քաղաքացիական անձանց աշխատում է օգնել:
Հրատապ կերպով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասից զերծ պահելու
համար և այդ ուղությամբ ՄԱԿ-ին տեղեկություններ են տրամադրվել:
Արտգործնախարարության խոսնակ Թանժու
Բիլգինչը գրավոր պատասխանել է ԵԽԽՎ-ում Հայաստանի
ներկայացուցչին, ով 2014-ի մարտի 28-ին ԵԽԽՎ
մշտական խորհրդի նիստում հայտնել էր, որ Լաթաքիայի (Քեսաբ) վրա հարձակումը իրականացվել էր Թուրքիայում ամրակայված Ալ-Քաիդայի միավորումների կողմից:
Բիլգինչը Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվանել է իրականությանը չհամապատասխանող և տգեղ զրպարտություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |