Տարածաշրջան07:21, 08 Ապրիլ 2014
Զեկույց. Թուրքիայի իշխանություններն ավտորիտար հակումներ ունեն

Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացին հետևելու նպատակով
ձևավորված «Իմաստունների խումբը» Ստամբուլում հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատրաստած
իր զեկույցը, համաձայն որի, ներքին բախումների և բևեռացման պատճառով երկրում
լրջապես վտանգված է ժողովրդավարացման գործընթացը:
«Իմաստունների խումբը» իրականում իրենից ներկայացնում է անկախ հանձնաժողով` ստեղծված «Բաց հասարակություն» հիմնադրամի աջակցությամբ: «Թուրքիան Եվրոպայում. փոփոխության անխուսափելիություն» վերտառությամբ զեկույցում հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ Թուրքիայում խիստ բևեռացված հակամարտություններ կան իշխանությունների և տարբեր քաղաքական ուժերի միջև: Նշվում է, որ Թուրքիայում փաստացիորեն կիսատ են մնացել ժամանակին մեկնարկված բարեփոխումները: Զեկույցի «քաղաքական ռեֆորմներ» բաժնում քննադատական դիտողություններ կան այն մասին, որ թուրքական իշխանությունները ավտորիտար հակումներ են ցույց տալիս: Ընդգծվում է վերջին տարիներին Թուրքիայում նկատվող խոսքի ազատության սահմանափակման դրսևորումների աղետալի վիճակը: Բերվում է հետևյալ օրինակը, եթե 2005թ. ազատ արտահայտվելու պատճառով բանտարկված լրագրող չկար, ապա 2013-ին երկաթե ճաղերի ետևում կար 40 լրագրող:
Նշենք, որ այդ անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եվրոպացի նախկին պետական ու քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ` Ֆինլանդիայի նախկին նախագահը, Իտալիայի, Հոլանդիայի և Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարները, Ֆրանսիայի նախկին վարչապետը, Եվրախորհրդի նախկին քարտուղարը և այլք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |