Տարածաշրջան16:00, 09 Ապրիլ 2014
Թուրքիայում վերացվել է Youtube-ի արգելափակումը

Այսօր երեկոյան ժամերին Թուրքիայում վերացվել է «Youtube» սոցիալական կայքի հասանելիության արգելքը: Դատարանի որոշմամբ Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության վարչության կողմից արգելափակված կայքը կրկին արգելաբացվել է նույն դատարանի ընդունած նոր որոշմամբ:
Այսպիսով դադարեցվել է Թուրքիայում «Youtube»-ի 13 օրյա արգելափակումը:
Նշենք, որ «YouTube»-ը Թուրքիայում արգելափակվեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարությունում անցկացված Սիրիա ներխուժման պլանի գաղտնի քննարկման ձայնագրությունը: Երկրի վարչապետն ու արտգործնախարարը պետական նիստերի գաղտնալսումը և հրապարակումը համարեցին Թուրքիայի դեմ ուղղված լրտեսական քայլ, իսկ սոցկայքի արգելափակումը` ազգային անվտանգության հարց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |