Քաղաքական08:30, 10 Ապրիլ 2014
ԱՄՆ սենատի հանձնաժողովը կքննի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննի հանձանժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարք Քիրքի կողմից ներկայացված բանաձևը, որով ԱՄՆ-ի նախագահին կոչ է արվում ջանքեր
գործադրել` ճշմարտության հիման վրա հայ-թուրքական արդար և կառուցողական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչումը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն` ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը զարհուրելի և փաստերով ապացուցված իրականություն է, որը երբեք հնարավոր չէ հերքել:
«Այս բանաձևն ամենավճռական եղանակով վերահաստատում է, որ մենք միշտ կհիշենք այս ողբերգությունը և կհարգենք հայ անմեղ զոհ գնացած տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, որոնք սպանվել են և վտարվել իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանության մասին պետք է ուսուցանել, այն պետք է ճանաչել և պետք է հարգել դրա զոհերի հիշատակը՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնումը», - ներկայացնելով բանաձևը՝ ասել է սենատոր Մենենդեսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |