Քաղաքական14:41, 10 Ապրիլ 2014
Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկմանը

Թուրքիայի արտաքին գործերի
նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Ճապոնիա
մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ
սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով
ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկմանը:
Լրագրողի այն հարցին թե նախարարը վերոնշյալ բանաձևի վերաբերյալ որևէ մտահոգություն
չունի, Դավութօղլուն ասել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին տարբեր երկրներում
հակաթուրքական նախաձեռություններ են իրականացվում և Թուրքիային մտահոգող
նախաձեռնութուների դեմ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները ձեռնարկվում են: Հայտնում
է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
«Հույս ունեք, որ գործընացը մտահոգիչ չի լինի և այս հարցում անհանգստացնող դիրքորոշում
չեն որդեգրի»,-ասել է նա: Դավութօղլուն
ավելացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի հետ և քննարկել այս հարցը:
Ահմեթ Դավութօղլուն հույս է հայտնել, որ բանաձևը չի հաստատվի ԱՄՆ Սենատում, քանի որ
թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին:
«Պատմական
հարցերը պետք է քննարկվեն պատմաբանների կողմից»,- ասել է նա` հավելելով, որ ամեն
տարի ապրիլի 24-ից առաջ որոշ շրջանակներ ցանկանում են Թուրքիայի վրա ճնշում
բանեցնել, սակայն թուրքական կողմը սկզբունքային է այդ հարցում և չպետք է այդ
խնդիրը օգտագործվի քաղաքական նպատակներով:
Դավութօղլուն
ևս մեկ անգամ ընդգծել է հայկական սփյուռքի հետ երկխոսելու և խնդիրը «պատմական
արդար հիշողության» շրջանակում քննարկելու անհրաժեշտության մասին և նշել, որ
Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |